Միջազգային

Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով կայցելի Չինաստան․ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստան՝ որպես իր առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։