Միջազգային

ԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը Ռուսաստանից

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրել է օրենք, որն արգելում է չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը, որն արտադրվում է Ռուսաստանում կամ ռուսական ձեռնարկության կողմից։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական պորտալը։ Նախկինում համապատասխան օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Սենատի կողմից։

Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ սա կհանգեցնի «պատմական գործողությունների, որոնք կամրապնդեն մեր էներգետիկ և տնտեսական անվտանգությունը՝ նվազեցնելով և, ի վերջո, վերացնելով Ռուսաստանից քաղաքացիական միջուկային էներգիայի կախվածությունը»: