Միջազգային

Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը վերջնական երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Կողմ քվեարկեց 84, դեմ՝ 30 պատգամավոր։ Քննարկումը տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորների և օրենքին դեմ հանդես եկող ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ցույցերի և բախումների ֆոնին։ Ցուցարարները հերթական անգամ հավաքվել են խորհրդարանի մոտ՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է գրանցել ոչ առևտրային իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին առանձին ռեգիստրում, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահը վետո կդնի օրենքի վրա, պատգամավորները կկարողանան այն հաղթահարել 4 շաբաթից։