«Վրաստանի կառավարությունը հրաժարվեց մեզ հետ խոսել»․ հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ Դիվանագետը Թբիլիսիում է Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանների արտաքին քաղաքականության հանձնաժողովների ղեկավարների պատվիրակության կազմում։
Նրա խոսքով, խորհրդարանի պատվիրակությանը ընդունել է միայն Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, և հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե խորհրդարանում, այլ «Վրացական երազանքի» գրասենյակում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել էր հանդիպել եվրոպացի պատվիրակների հետ։