Միջազգային

«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Երևանը դիմել է ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով։

«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով, նման որոշում է կայացվել։

Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Մոտ ժամանակներս կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը»,- ասել է Բորտնիկովը։