Միջազգային

Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության անձնակազմի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը երկուշաբթի՝ մայիսի 13-ին, բերման է ենթարկվել։ Նա կասկածվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ։

Գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը 55 տարեկան է, 2023 թվականի մայիսից ՌԴ ՊՆ գլխավոր շտաբում է։ «Rybar» կառավարամետ Telegram ալիքը պնդում է, որ Կուզնեցովը քննչական մարմինների ուշադրությունը գրավել է իր հին աշխատանքի հետ կապված գործունեության, ոչ թե «կադրային հարցերի» պատճառով։