Եվրամիությունը և Մոլդովան հաջորդ շաբաթ համաձայնագիր կկնքեն պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է «Financial Times» թերթը։
Մոլդովան կուժեղացնի համայնքի հետ հետախուզության փոխանակումը և կկարողանա մասնակցել համատեղ զորավարժություններին։ Բացի այդ, ըստ հրապարակման, Քիշնևը կմիանա ԵՄ-ի շրջանակներում սպառազինությունների գնման համատեղ ծրագրին։