ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։
«Երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, տարածաշրջանին, մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարը և այլ անձինք շարունակում են ակտիվորեն զբաղվել այդ հարցով։ Ես որեւէ տեղեկություն չունեմ կողմերի միջեւ բանակցությունների ընթացքի մասին, բայց մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին»,– ասել է նա։