Միջազգային

Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է բանտում պահվող ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։ Մեղադրող դատախազն առաջարկել է Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել ևս 5 ամսով՝ հիմնավորելով խոշոր քրեական գործով նախաքննության շարունակմամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։

Բացի այդ, դատարանն առաջարկ է ստացել երկարաձգել Բաքվում կալանքի տակ գտնվող ևս մեկ անձի կալանքի ժամկետը, որի անունը, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում։