Միջազգային

Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ

Մայիսի 24-ին Աշխաբադում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպմանը կքննարկվեն ԱՊՀ-ում առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև մի շարք փաստաթղթերի նախագծեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, բնապահպանությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը, մշակութային և հումանիտար համագործակցությունը:

Ակնկալվում է, որ կհաստատվեն մինչև 2035 թվականը էներգետիկ ոլորտում համագործակցության հայեցակարգը և մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների օպտիմալացման և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման գործողությունների ծրագիրը։