Միջազգային

Թուրքիան և Հունաստանն ամրապնդում են փոխըմբռնումը

Թուրքիայի և Հունաստանի միջև ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխըմբռնումը մեծանում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ միակարծիք են այն հարցում, որ ահաբեկչական կազմակերպությունները տեղ չունեն տարածաշրջանի ապագայում։ Էրդողանը նաև մատնանշել է Կիպրոսի խնդրի արդար և վերջնական լուծման հասնելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով կղզում ձևավորված իրողությունների վրա։ Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դա կամրապնդի կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում։

Հաջորդիվ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակին։ Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի ինտենսիվ դիվանագիտական ​​շփումները, որպեսզի ստիպի Իսրայելին դադարեցնել կրակը Գազայում և ընդլայնել Պաղեստին պետության ճանաչման ալիքը։

Նախագահ Էրդողանը կրկին ընդգծել է համաշխարհային հանրության կողմից պաղեստինյան էքսկլավում տեղի ունեցողն անտեսելու անթույլատրելիությունը։ «Միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները, պետք է իրենց ձայնը բարձրացնեն ավելի քան 35,000 անմեղ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության ֆոնին»,- ասել է նա:

Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ։ «Համասը դիմադրության կազմակերպություն է, որի հողերն օկուպացված են 1947 թվականից, և որը պաշտպանում է իրտարածքները: Ես ՀԱՄԱՍ-ին չեմ համարում ահաբեկչական կազմակերպություն, ընդհակառակը, մրանք մարդիկ են, ովքեր կռվում են իրենց հողը և իրենց ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է նա:

Կիրիակոս Միցոտակիսն, իր հերթին, նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև աճում է փոխըմբռնումը, և երկու երկրների միջև հարաբերությունները անշեղորեն զարգանում են «ավելի դրական ճանապարհով»։