Միջազգային

Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան ընդունել է Անկարայում։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր։

Սպասվում է, որ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։