Միջազգային

Կուլեբան և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Դմիտրի Կուլեբայի միջև։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության հարցեր տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակից։