Միջազգային

ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Ռուսաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի արտասահմանում ռուսաց լեզվի տարածման և օտարերկրյա ուսանողների համար քվոտաների ավելացման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի թեկնածու Ալեքսեյ Օվերչուկը Պետդումայում կայացած լիագումար նիստում, որտեղ քննարկվում է այս պաշտոնում թեկնածուներին հաստատելու հարցը։

Օվերչուկը նշել է, որ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը կնպաստի ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության աշխատանքի մեկնարկը, որը բաց է աշխարհի բոլոր երկրների համար։