Միջազգային

ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

ԱՄՆ-ը հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք հավատում ենք խաղաղության հնարավորությանը։ Պետքարտուղարը և այլք ակտիվորեն ներգրավված են խաղաղության գործընթացում։ Ես տեղեկություն չունեմ կողմերի միջև բանակցությունների առաջընթացի մասին, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»,- ասել է Պատելը։