Միջազգային

Իսրայելը Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները

Իսրայելն ակտիվացնում է ռազմական գործողությունները Գազայի հարավում. այս մասին Radar Armenia–ն տեղեկացավ BBC–ից։ Տասնյակ հազարավոր պաղեստինցիների Իսրայելը հրահանգել է լքել եգիպտական սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքը:

Օդից թափվող թռուցիկներն ու սոցիալական ցանցերի հաղորդագրությունները քաղաքի արևելյան շրջանների բնակիչներին կոչ են անում ուղևորվել Ալ-Մավասի՝ ափամերձ շրջան, որն Իսրայելն անվանում է «ընդլայնված հումանիտար գոտի»:

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի պլանավորված գործողությունները Ռաֆահում՝ չնայած ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների նախազգուշացումներին, որ ցամաքային հարձակումը կարող է հանգեցնել քաղաքացիական բնակչության շրջանում հետագա զոհերի և հումանիտար ճգնաժամի:

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում հրադադար հնարավոր է արդեն թեկուզ վաղը, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի խմբավորման կողմից պահվող պատանդներին: