Միջազգային

Հնդկաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 4-րդ փուլը

Հնդկաստանում մեկնարկել է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլից չորրորդը։ Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քաղաքացիները կկարողանան քվեարկել 10 նահանգի և միության 96 ընտրատարածքներում։

Այս փուլում ընտրելու իրավունք ունի ավելի քան 177 միլիոն քաղաքացի։ 192․000 ընտրատեղամասերում կաշխատեն ավելի քան 1,9 մլն ընտրական հանձնաժողովների պաշտոնյա։