Միջազգային

Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել

Թբիլիսիում ոստիկանությունը օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալել է կազմակերպիչներից մեկին՝ Մոլդովայի քաղաքացու. Radar Armenia-ն տեղեկացավ «Իմեդի» հեռուստաընկերությունից։

«Խորհրդարանի մոտ տեղի ունեցած դիմակայության ընթացքում իրավապահները ձերբակալել են Ադամիա ազգանունով Մոլդովայի քաղաքացու, որը հանրահավաքի կազմակերպիչներից մեկն է։ Տվյալ քաղաքացին սադրելով, վիրավորել է ոստիկաններին, որից հետո անցել է ֆիզիկական առճակատման և գազ է կիրառել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թբիլիսիում շարունակում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիաները։