Միջազգային

Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին

Քութայիսիի միջազգային համալսարանի (KIU) ուսանողները միացել են ուսանողական լայնածավալ գործադուլին՝ պահանջելով հանել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Համալսարանի հիմնադիրը իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, Վրաստանի փաստացի կառավարիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։