Միջազգային

Ռուսական զորքերը առաջ են ընթանում Խարկովի ուղղությամբ

Ուկրաինայի գլխավոր շտաբի զեկույցում ասվում է, որ «թշնամին այժմ մարտավարական հաջողությունների է հասել» Խարկովի ուղղությամբ։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները գրավել են մի քանի սահմանամերձ գյուղ և սկսել գրոհը Վոլչանսկի վրա, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակը «մինչև հինգ գումարտակ» է տեղակայել այնտեղ։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել էր Խարկովի մարզում դաժան մարտերի մասին։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը փորձում է «ջլատել ուկրաինական ուժերը և խաթարել ուկրաինացիների ոգին»։