Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վարչական կարգով 20 մարդու են ձերբակալել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ձերբակալվածների թվում կա երեք օտարերկրացի՝ ԱՄՆ-ի երկու և Ռուսաստանի մեկ քաղաքացի։
Բոլոր 20-ը մեղադրվում են մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստին զուգահեռ։ Դրանում մեծամասնության պատգամավորները երրորդ՝ վերջին ընթերցմամբ պաշտպանեցին օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։