ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ քննարկել է Գազայի հարավում գտնվող Ռաֆահի օպերացիայի իրավիճակը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության՝ կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ անքննելի աջակցությունը Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ին հաղթելու հսրցում և նշել, որ ԱՄՆ-ն դեմ է Ռաֆահում ռազմական գործողություններին, որտեղ 1 մլն պաղեստինցի է գտնվում։