Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է դեպի Գազա մարդասիրական օգնության նոր անցակետի բացման մասին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դա «Գազայի հատված և հատկապես Գազայի հատվածի հյուսիսային մասին օգնության ուղիներն ավելացնելու ջանքերի մի մասն է»:
Իսրայելի բանակը շաբաթ օրը հրամայել էր անհապաղ տարհանել Ռաֆահի ևս մի քանի թաղամաս, որտեղ նրանք ուժեղացնում էին գործողությունները ակնկալվող ցամաքային հարձակումից առաջ: Մոտ 300.000 մարդ արդեն լքել է Ռաֆահը։