Միջազգային

Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ սկսել են գործել Գազայի հյուսիսում՝ արևելյան Ռաֆահի անցակետի մոտ, ինչպես նաև Գազայի կենտրոնական շրջանում: Ռաֆահում ռազմական գործողությունները տեղի են ունենում ծրագրված լայնածավալ ներխուժումից առաջ: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից Գազայում զոհերի թիվը գերազանցել է 35․000-ը։

Իսրայելի ՊՆ ուժերը հայտարարել են, որ զորքերը գործողություն են սկսել Գազայի հյուսիսում՝ «հիմնվելով հետախուզական տվյալների վրա՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից իր ահաբեկչական ենթակառուցվածքները և օպերատիվ ուժերը այդ տարածքում վերակազմելու փորձերի հետ»: