Միջազգային

Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի

2024 թվականի մայիսի դրությամբ մոբիլիզացիայից վերապահումներ ունի ավելի քան 4 հազար ՏՏ մասնագետ, ևս 1300-ը սպասում է վերապահումների։ Այդ մասին հայտնում է DOU-ն՝ թվային փոխակերպման նախարարությանը հղումով։

«Առայժմ ամրագրման կարգը մնում է ուժի մեջ։ Ցուցակների ներկայացումը դեռևս չի դադարեցվել, որոշման սպասման ժամկետը փոքր-ինչ ավելացել է և կապված է մեծ ծանրաբեռնվածության հետ»,- նշում է նախարարությունը։