Միջազգային

Իսրայելն առաջ է շարժվում Գազայի հյուսիսային հատված

Իսրայելն այսօր առավոտյան տանկեր է ուղարկել արևելյան Ջաբալիա՝ Գազայի հատվածի հյուսիսային շրջան։ Օդային և ցամաքային  ռմբակոծությունների  հետևանքով զոհվել է 19 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters-ը։

«Վերջին շաբաթների ընթացքում մենք իմացանք ՀԱՄԱՍ-ի կողմից Ջաբալիայում իր ռազմական հնարավորությունները վերականգնելու փորձերի մասին: Մենք գործում ենք այդ ուղղությամբ՝ վերացնելու այդ փորձերը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի ռազմական խոսնակ Դանիել Հագարին:

Նշվում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 000 հազարը։ Այդ մասին են վկայում  Գազայի առողջապահության նախարարության տվյալները։