Միջազգային

Բելգորոդում տուժել է 20 մարդ, 2-ը մահացել են

Բելգորոդում բարձրահարկ շենքի մուտքի փլուզումից հետո նախնական տվյալներով՝ տուժել է 20 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Մահացել է 2 մարդ, հայտնել է նահանգապետը։ 

Յոթ մարդու ճակատագիր առայժմ անհայտ է, հաղորդում են օպերատիվ ծառայությունները։ 11 մարդ գտնվում է հիվանդանոցում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։