Միջազգային

Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է

Խոշոր հրդեհ է բռնկվել Վարշավայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկում։ Հրդեհի հետևանքով առևտրի կենտրոնը գրեթե ամբողջովին ոչնչացել է։ Նշվում է, որ դեպքի վայրում 50-ից ավելի հրշեջ է աշխատում, կրակը տեղայնացվել է, սակայն հրդեհը դեռ չի մարվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Հրդեհի վայրի հարակից բնակիչներին հորդորել են խուսափել զբոսանքներից տվյալ հատվածում, ինչպես նաև փակ պահել տների պատուհանները։