Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Ուրբաթ կեսօրին ավտոբուսի վարորդը կորցրել էր կառավարումը։ Մեքենան ընկել էր գետը։ Նշվում էր, որ ավտոբուսում գտնվել է շուրջ մոտ 20 մարդ։
44-ամյա վարորդը բերման էր ենթարկվել և հարցաքննվել։ Հարուցվել է երկու քրեական գործ՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելը կամ ծառայությունների մատուցումը» հոդվածներով։