Միջազգային

Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ահաբեկիչների օբյեկտների վրա։ Այդ մասին հայտնում է «Walla» լրատվական հարթակը։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների դեմ՝ հրետանու և ավիացիայի մասնակցությամբ», - նշել է հարթակը։