Միջազգային

Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն

Ալմաթիում մեկնարկած Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները կտևեն երկու օր։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հայտնել է, որ  Բեռլինում բանակցություններից հետո կողմերը մեկնաբանություններ են փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։

Բայրամովը նաև հայտնել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համատեղ ականազերծել են համապատասխան տարածքները սահմանի սահմանազատման շրջանակներում, ճշտել են աշխարհագրական կոորդինատները։