ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նախագահի պաշտոնում ներկայացրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը. Radar Armenia-ին այս մասին հայտնի դարձավ ռուսական լրատվամիջոցներից։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան ալիքում գրել է․ «Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Պետական Դումա է ներկայացրել Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչի թեկնածությունը կառավարության նախագահի պաշտոնում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո նախարարների կաբինետը՝ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, վայր է դրել լիազորությունները պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ: Կառավարության նախագահի թեկնածությունը Պետդումայում կհաստատեն այսօր՝ մայիսի 10-ին կայանալիք լիագումար նիստում:
Միշուստինը կառավարության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020թ․–ից։