Միջազգային

Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Բուդապեշտում բանակցություններ է վարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայիսի 9-ին, Չինաստանի ղեկավարի վերջին կանգառում՝ Եվրոպա կատարած իր ուղևորության շրջանակում։ Քաղաքական գործիչները պայմանավորվել են երկու երկրների միջև «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին, ասվում է Հունգարիայի պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված համատեղ հայտարարության մեջ: