Միջազգային

ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները

ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով․ հայտնել է «TURAN»-ի Վաշինգտոնի թղթակիցը։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի խնդրանքին: «Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու՝ Ղազախստանի առաջարկը։ Ինչպես մենք բազմիցս նշել ենք, մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղության համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի», - պատասխանել է ԱՄՆ Պետդեպը։