Ուկրաինայում կառուցվել է զենքի գաղտնի գործարանների ցանց, որոնցից մի քանիսը գտնվում են գետնի տակ, իսկ մյուսները «քողարկված են հսկայական զարդերի տակ»։ Այդ մասին գրում է իսպանական «El Mundo» հրատարակությունը՝ հղում անելով ուկրաինական զենքի արդյունաբերության աղբյուրին։ Այդ գործարանների գտնվելու վայրը «հույժ գաղտնի է», պնդում է հրատարակությունը։
El Mundo-ի զրուցակցի խոսքով՝ Ուկրաինային այժմ ամենից շատ անհանգստացնում է այն, թե որքանով են այդ գործարանները թաքնված ռուսական զորքերից։ «Մենք բանվորների մեջ մի քանի դավաճաններ ենք հայտնաբերել»,- ասել է աղբյուրը։ Լրագրողների զրուցակիցը նշեց, որ Ուկրաինան «ունի այն, ինչ պակասում է Եվրոպային, իսկ Եվրոպան ունի այն, ինչ մեզ է պակասում»։ «Մենք փողի և պայմանագրերի պակաս ունենք, բայց Եվրոպան չունի գործարաններ, որոնք թույլ կտան վերազինվել ռուսական սպառնալիքի պատճառով: Այստեղ մենք ունենք փորձ և ռեսուրսներ՝ արտադրելու այն, ինչ նրանք ցանկանում են, շատ ավելի կարճ ժամկետում, քան ցանկացած այլ եվրոպական գործարան»,- ասում է աղբյուրը։