Միջազգային

Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին հաջողություն է մաղթել Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու հարցում: 

«Մաղթում ենք Ձեզ և Ռուսաստանի Դաշնությանը հաջողություններ հատուկ ռազմական գործողության անցկացման գործում», - ասել Է Կուբայի նախագահը՝ Պուտինին անվանելով «սիրելի ընկեր»: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը «միշտ կարող է հույս դնել Կուբայի աջակցության վրա»։

Դիաս-Կանելը Մոսկվա է ժամանել մայիսի 7-ին։ Մայիսի 8 - ին նա ներկա է գտնվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին (Կուբան ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկիր է):