Միջազգային

Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հրապարակայնորեն խոստացել է զենք չմատակարարել Իսրայելին, եթե վերջինս ներխուժի Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք:

«Ես հասկացրի, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի», - չորեքշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է Ջո Բայդենը։