Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հետաձգեց 3500 ռումբերի մատակարարումը, քանի որ մտավախություն ունեն, որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում են The New York Times-ի և AP-ի աղբյուրները։
Ըստ ԱՄՆ կառավարության աղբյուրների՝ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է ռումբերի մատակարարումները՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են նետվել Ռաֆահի վրա: Այժմ, ըստ աղբյուրների, ԱՄՆ վարչակազմը քննարկում է սպառազինությունների, այդ թվում՝ թիրախային համակարգերի ապագա մատակարարումները դադարեցնելու հարցը: