Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Իսհակ Դարը վստահություն է հայտնել Իրանի հետ «Միր» գազատարի ավարտի կապակցությամբ՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին։
«ԱՄՆ-ն ասել է, որ չի աջակցում Պակիստան-Իրան գազամուղի նախագծին և Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում զգուշացրել է պատժամիջոցների ռիսկի մասին: Մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով և գործենք դրանց համաձայն՝ անկախ նրանից, թե ինչ են ասում ԱՄՆ-ն կամ այլ երկրներ»,- Dawn թերթը մեջբերում է Դարի ելույթը Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսում։