Միջազգային

Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը

Հնդկական բանակն ակնկալում է ամբողջությամբ դադարեցնել զինամթերքի ներմուծումը գալիք 2025-26թթ․ ֆինանսական տարում՝ ներքին արդյունաբերությամբ դրա պահանջարկը բավարարելու և զինամթերքի համաշխարհային շուկայում Հնդկաստանի մասնաբաժինն ավելացնելու ունակության պատճառով: 

Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ՊՆ գնումների վարչության պետի տեղակալ Վ.Կ. Շարման։ Հնդկական բանակը 175 տեսակի զինամթերքից մոտ 150-ը ստանում է ներքին արդյունաբերությունից: Օտարերկրյա մատակարարները բավարարում են բանակի հրետանային արկերի և զինամթերքի միայն 5-10%-ը։