Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում ցույցերի կազմակերպիչները սադրանքներ են նախապատրաստում Ուկրաինայի կողմից կռվող վրացի կամավորների ներգրավմամբ։ Այդ մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
«Մարդկանց որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող հանրահավաքներում, որոնց նպատակն է զարգացնել ապակառուցողական և բռնի սցենարներ, որոնք ֆինանսավորվում են դրսից կոնկրետ քաղաքական խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Այդ հանցավոր ծրագրերում ներգրավված են արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներ, մասնավորապես՝ Ուկրաինայում կռվող վրացիների որոշակի հատված»,- ասվում է հայտարարության մեջ։