Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի՝ դիվանագիտական և քաղաքական միջոցներով խաղաղ կարգավորման օգտին։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը նպաստելու համար»,- հեռուստաալիքը վկայակոչում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որը տարածվել է Սիի այցից հետո։