Միջազգային

Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 6-ին կմեկնի Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որը մայիսի 6-7-ը պետական այցով կգտնվի Ֆրանսիայում: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը: