Միջազգային

Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարը չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի մասին գործարքին, եթե այն չպարունակի «պատերազմն ավարտելու հուսալի ծրագիր»: Այդ մասին հինգշաբթի հայտնել է «The Wall Street Journal» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սինվարի գլխավոր նպատակը իսրայելական բանտերից հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր պաղեստինցիների ազատ արձակումն է՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց: Նա նաև հույս ունի, որ գործարքը կհանգեցնի անկլավում ռազմական գործողությունների ավարտին՝ ՀԱՄԱՍ-ի հետագա գոյության հետ մեկտեղ, և չի համաձայնի պայմանավորվածությանը՝ առանց «պատերազմն ավարտելու հուսալի ծրագրի»: