Միջազգային

Պենտագոնը 7 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել B-2 ռմբակոծիչների արդիականացման համար

Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական կոնցեռնը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 7 մլրդ դոլարի պայմանագիր է ստացել B-2 ռազմավարական ռմբակոծիչների արդիականացման եւ սպասարկման համար: Այդ մասին ասված է հինգշաբթի օրը Պենտագոնի տարածած գրավոր հայտարարության մեջ։