Հունաստանի ԱԳՆ-ն X-ի էջում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ մենք ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։
Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա: Կողմերին խրախուսում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։