Միջազգային

Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ շարունակում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումները։

Առաջարվող օրենքի նախագծվ նախատեսվում է ստեղծել «արտաքին ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների» ռեեստր։

Իշխանությունները պահանջներ ունեն այն ՀԿ-ների և ԶԼՄ-ների դեմ, որոնք դրամաշնորհներ են ստանում Վրաստանի ռազմավարական գործընկեր երկրներից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է ձերբակալվել.  այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նրա խոսքով, ցուցարարներին ձերբակալել են մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։