Միջազգային

Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է ձերբակալվել. Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նրա խոսքով, ցուցարարներին ձերբակալել են մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։ 

«ՆԳՆ աշխատակիցները Ռուսթավելի պողոտայում անցկացված ակցիայի ժամանակ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար 166 եւ 173 հոդվածներով 63 մարդու են ձերբակալել», - հայտարարել է Դարախվելիձեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում բախումների ժամանակ 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել։