Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն: Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումների որոնման հարցում», - նշել է Շոլցը։ Կանցլերն ասել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին լուրը: Դրական գնահատելով դա՝ Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հավատում է այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: