Միջազգային

ԱՄՆ կոնգրեսականները պատժամիջոցների օրինագիծ են մշակում Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ. Turan

ԱՄՆ  օրենսդիրների խումբը՝ կոնգրեսական Դինա Տիտուսի գլխավորությամբ (D-NV), նախատեսում է այս շաբաթ ներկայացնել պատմության մեջ առաջին օրենքի նախագիծը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին երբ պատժամիջոցները կվերաբերվեն կոնկրետ պաշտոնյաների։ Այդ մասին Վաշինգտոնում «TURAN»-ի թղթակցին հայտնել է դարձել Կոնգրեսի աղբյուրներից:

Ըստ «TURAN»-ի՝ օրինագիծը պատժամիջոցների կհանգեցնի ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ, որոնք ակտիվ և գլխավոր դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում: Օրինագիծը Բայդենի վարչակազմից կպահանջի դրա ընդունման պահից 180 օրվա ընթացքում որոշել, թե արդյոք օրինագծում ընդգրկված Ադրբեջանի պաշտոնյաների ցանկը ենթակա է պատժամիջոցների՝ համաձայն ԱՄՆ գործող օրենսդրության, ներառյալ «Մագնիտսկու» Մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատվության գլոբալ օրենքը, ինչպես նաև պետական, արտասահմանյան գործողությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրենքը:

«Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին» 2024 թվականի օրենքում ներքին քաղաքական ընդդիմության նկատմամբ Ալիևի կառավարության դաժան ճնշումներն ընդգծվում են որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների «լուրջ մտահոգություն»: